Անցնել հիմնական բովանդակությանը
«Առաջին ձյունը» ոտանավորի նկարազարդումը
― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս, Բակն ու դուռը լի Ինչքա՜ն սպիտակ Թիթեռ է գալի... Էսքան շատ թիթեռ Չեմ տեսել ես դեռ։ ― Չէ՛, իմ անուշիկ, Թիթեռներ չեն էտ. Թիթեռներն անցան Ծաղիկների հետ։ Էտ ձյունն է գալի, Փաթիլն է ձյունի, Որ կարծես սպիտակ Թիթեռնիկ լինի։