Անցնել հիմնական բովանդակությանը
«Տուն-տուն, կաթնատուն» ոտանավորի նկարազարդումը
Տուն-տուն Կաթնատուն, Կաթի գնաց Գող կատուն: Տիկին այծը Գեղանի, Կաթը դրեց Սեղանին. – Կաթը տաք է, Իմացեք: Կհովանա. Դիմացեք... – Մենք մեր գործը Լավ գիտենք: Մենք կխմենք, Դուք դիտեք... Ասաց կատուն աչքաբաց Խփեց, կաթը թափեց ցած: Իջավ, լիզեց, կշտացավ. Դունչը մաքրեց, հեռացավ: