Անցնել հիմնական բովանդակությանը
«Բկլիկ ձկնիկ» ոտանավորի նկարազարդումը
Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա, Դրսի որսը թող արա. Իջի՛ր ջրի հատակը, Մինչեւ անցնի վտանգը: Տե՜ս, փորձանք կա քո գլխին, Մի լավ մտիկ երեխին. Որդ է խփել իր կարթին Չմոտենաս էդ որդին: Ինձ չլսեց շեկլիկը, Ինձ չլսեց բկլիկը, Հո՛պ, կուլ տվեց նա որդը, Կարթը մնաց կոկորդը:

Բնօրինակ աղբյուր