Անցնել հիմնական բովանդակությանը
«Ճպուռն ու մրջյունը» ոտանավորի նկարազարդումը
Թըռի-վըռի մի ճպուռ, Ողջ ամառը շուռումուռ Երգեց, ճռաց, ճըռճըռաց: Մին էլ ըհը, ձմեռը Փռեց իրա թևերը, Բացեց գորգը սպիտակ, Դաշտերն առավ ձյունի տակ: Անցան պայծառ օրերը, Էլ ո՞րն ասեմ, էլ որը, Երբ ամեն մի թփի տակ, Թե սեղան կար, թե օթյակ: Եկան օրեր ցրտաշունչ, Ճպուռն ընկավ լուռումունջ. Քաղցած փորին էլ ի՞նչ երգ, Ցուրտը տարավ ոտ ու ձեռք: Զընգըր-զընգըր դողալով, Ծանր-ծանր սողալով, Նա մրջյունին ասում էր, — Գլխիդ մատաղ, սանամե՜ր, Մի ճար արա, շունչ առնեմ, Ցրտից, սովից չմեռնեմ. Կերակըրի, տաքացրու, Մինչև գարուն ապրեցրու: — Ի՛նչ խաբար է, սանիկս, Զարմանում եմ, ջանիկս. Չաշխատեցի՞ր ամառը, Ասա, ի՞նչ էր պատճառը: — էդպես բանի, սանամեր, Էլ ժամանակ ո՞վ ուներ. Էն խոտերում բուրավետ Երգում էինք մերոնց հետ — Ուրեմն՝ դո՞ւ: — Այո՜, ես… Ողջ ամառը դեն ու դես Երգում էի մշտապես: — Երգո՞ւմ էիր, շատ բարի Այժմ էլ բռնի վեր-վերի, Քամին ծափ տա՝ դու պարի:

Բնօրինակ աղբյուր